Քաղաքական Հասարակություն 

Իտալական մաֆիան 1990-ականներին պատրաստվել է պայթեցնել Պիզայի աշտարակը

Rosbalt.ru-ի հաղորդմամաբ` Սիցիլիական մաֆիան 1990-ականների սկզբին նախատեսում էր պայթեցնել Պիզայի աշտարակը: Այդ մասին դատարանում հայտնել է նախկին գանգսթեր Ջոակինոն, ով համագործակցում է հետաքննության հետ:

 

Նրա խոսքով՝ «Կոզա Նոստրան» նախատեսում էր իրականացնել ահաբեկչությունը 1992-ին: Նրա հանգուցյալ «բոս» Նինո Ջոեն մի անգամ ասել է. «Պատկերացրու՝ ինչ կլինի, եթե մի օր Իտալիան արթնանա և տեսնի, որ Պիզայի աշտարակն այլևս գոյություն չունի»:

 

Մաֆիոզները կարծում էին, որ պայթյունն իշխանությանը շոկի մեջ կգցի և կստիպի գնալ զիջումների:

 

Այլ հնարավոր թիրախներ էին դիտարկվում նաև Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարը և Սան Ջորջիո ին Վելաբրո եկեղեցին՝ Հռոմում, ինչպես նաև Ֆլորենցիայի Գյուղատնտեսական ակադեմիայի շենքը:

 

Ճարտարապետական հուշարձանների ոչնչացման համար պայթուցիկներ են պատրաստվել, սակայն պլանները խափանվել են` մաֆիայի պարագլուխներից մի քանիսի ձերբակալության պատճառով:

Նույն շարքից