Նորարարական տեխնոլոգիաները զարգանում են ու ավելի ամուր հաստատվում մարդու առօրյայում։ Ինչպես հայտնում է Euromag-ը, շուտով Ֆրանսիայում ռոբոտները դպրոցներում կփոխարինեն այն աշակերտներին, որոնք հիվանդ լինելու պատճառով չեն կարողանա ներկա գտնվել դասերին։
Նոր ուսումնական տարուց սկսած ֆրանսիական Լիոն քաղաքի 3 դպրոցների աշակերտներն այլևս ստիպված չեն լինի անհանգստանալ հիվանդության պատճառով դասերը բաց թողնելու համար։ Համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ այստեղ կօգտագործեն ռոբոտների, որոնք կփոխարինեն աշակերտներին։
Համակարգչի միջոցով աշակերտները կկարողանան կառավարել դասասենյակում գտնվող ռոբոտներին։ Նրանք անգամ կկարողանան շփվել համադասարանցիների հետ՝ ռոբոտի վրա տեղակայված փոքր էկրանի միջոցով։
Ռոբոտները կհամալրվեն հատուկ զանգով, որի միջոցով աշակերտը տնից իրեն անհանգստացնող հարցերով կկարողանա դիմել ուսուցչին։