Հասարակություն 

Առաջին Ձմեռային օլիմպիական խաղերը

1924թ.-ի այս օրը տեղի ունեցավ առաջին Ձմեռային օլիմպիական խաղերի բացումը
Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվում են Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից չորս տարին մեկ անգամ: 1924 թ. հունվարի 24-ին Ֆրանսիայի հարավ-արևելքում` Շամոնիում, բացվել է միջազգային մրցույթ «Ձմեռային սպորտի շաբաթ` նվիրված Փարիզում կայանալիք VIII Օլիմպիադային», որոնք մեծ հաջողություն ունեցան, քանի որ 16 սպորտաձևերում մրցում էին 250 մարզիկ 16 երկրներից: 1925 թ.-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշում ընդունեց ստեղծել Ձմեռային օլիմպիական խաղեր, իսկ 1924 թ.-ի Շամոնիի խաղերը հետադարձ կարգով անվանվեցին առաջին Ձմեռային Օլիմպիական Խաղեր:
 
1936թ-ին Գերմանիայում տեղի ունեցած ամառային և ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ առաջին անգամ ներմուծվեց լեռնադահուկային սպորտը:
 
1938 թ.-ին որոշվեց 1940թ-ի Ձմեռային խաղերի անցկացումը շնորհել Ճապոնիայի Սապպորո քաղաքին, սակայն ավելի ուշ Ճապոնիայի կողմից Չինաստանը գրավելուց հետո այս որոշումը բեկանվեց: Ձմեռային օլիմպիական խաղերի տոնումը կասեցվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի պատճառով` մինչև 1948 թվականը:
 
1948 թվականին` 12 տարի անց, Շվեյցարիայի Սուրբ Մորից քաղաքն ընտրվեց որպես հետպատերազմյան Ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման վայր: V-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցեց 28 երկիր, որոնց սակայն հրավիրված չէին Գերմանիայի և Ճապոնիայի մարզիկները:
 
2010 թ.-ի փետրվարի 12-28 Կանադայի Վանկուվեր քաղաքում անցկացվեցին XXI Ձմեռային Օլիմպիական Խաղերը: Մրցումները կատարվում էին 15 մարզաձևերով, որից 2-ում` դահուկային և լեռնադահուկային մարզաձևերում, մասնակցեցին 4 մարմնամարզիկ Հայաստանից, իսկ ընդանուր մարմնամարզիկների քանակը կազմեց 2622:
 
Իսկ 2014 թ. Ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան Սոչի քաղաքում:

Նույն շարքից