Հասարակություն 

Երեխաների մաշկային հիվանդությունները

Մաշկային թեթև փոփոխություններ երեխաները հաճախ են ունենում։ Դրանցից շատերը արագ վերանում են, բայց լինում են նաև շատ վարակիչ հիվանդություններ, որոնք պետք է անմիջապես բուժել։ Ցանն՝ այլ ախտանիշների հետ, կարող է հուշել որևէ վարակիչ հիվանդության առկայությունը։
 

Ինչպես թեթևացնել մաշկի քորը

Շատ մաշկային խանգարումներ քոր են առաջացնում են, որն անհրաժեշտ է հնարավորինս հանգստացնել, քանի որ մաշկը եղունգներով քորելու դեպքում կարող է վարակ առաջանալ։

Երեխային բամբակյա սպիտակեղեն, հագցրեք. բամբակն ավելի քիչ է գրգռում մաշկը, քան բուրդը կամ այլ գործվածքները։
Քոր եկող մասը մշակեք զելյոնկայով. դա կփոքրացնի մաշկի գրգովածությունն ու բորբոքումը։
Երեխային լողացնելիս  մի բուռ սոդա ավելացրեք  ջրին,եթե մաշկը վնասված չէ, կարելի է լողացնել թեթև աղաջրի մեջ։
Գիշերը բամբակյա ձեռնոցներ հագցրեք։

Պզուկներ ու թարախաբշտիկներ

Պզուկը փոքրիկ ուռածություն է, որը հայտնվում է դեմքի մաշկի վրա։ Թարախաբշտիկները մաշկի վարակման արդյունք են։ Դրանց պատճառով առաջանում են խոշոր ցավոտ թմբիկներ, որոնց վրա աճում են թարախային գնդիկներ։ Թարախաբշտիկները սովորաբար առաջանում են դեմքի կամ հետույքի վրա։ Եթե երեխայի դեմքին պարբերաբար պզուկներ են առաջանում, այնքան էլ վտանգավոր չէ, բայց կրկնվող թարախաբշտիկները հիվանդության նշան կարող են լինել։

Նույն շարքից