IT Հասարակություն Տնտեսություն 

Gmail-ը վերականգնել է իր աշխատանքը

analitik.am

Ուրբաթ լույս շաբաթ գիշերը Gmail էլեկտրոնային փոստը որոշ ժամանակով անհասանելի է եղել աշխարհի տարբեր երկրների շատ բնակիչների համար:

Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Google ընկերության ծառայության սեփականատիրոջը, աշխարհում ամենահայտնի էլեկտրոնային փոստը վերականգնել է աշխատանքը:

«Gmail-ի հետ կապված խնդիրը պետք է լուծվի: Մենք ներողություն ենք խնդրում անհարմարությունների համար և շնորհակալություն ենք հայտնում համբերատարության և աջակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Խափանման պատճառների մասին չի հաղորդվում:

Google-ի հավելվածների էջում ասվում է, որ խնդիրները շարունակվում են այլ ծառայությունների հետ, ինչպիսիք են՝ Google Talk-ը , Google Drive-ը և Google Docs-ը:

Նույն շարքից