Մշակույթ Հասարակություն 

Վան Գոգի հանրահայտ «Արևածաղիկներ» կտավի 2 տարբերակների հանդիպումը Լոնդոնում (լուսանկարներ)

Աշխարհի լավագույն նկարիչներից մեկի՝ հոլանդացի Վինսենտ վան Գոգի հանրահայտ «Արևածաղիկներ» կտավի 2 տարբերակները վերջին 65 տարվա ընթացքում առաջին անգամ «իրար են հանդիպել»։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, կտավները կողք կողքի կցուցադրվեն Մեծ Բրիտանիայի ազգային պատկերասրահում։
Պատկերասրահը կտավներից մեկը գնել է նկարչի ընտանիքից՝ 1924թ., իսկ մյուս օրինակը վերցրել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանից։

 

Սակայն «Արևածաղիկներն» ունի ևս 3 կրկնօրինակ, որոնք ևս պատկանում են վան Գոգի վրձնին։ Դրանք այժմ  պահվում են Տոկիոյում, Մյունխենում ու Ֆիլադելֆիայում։

Նույն շարքից