Հասարակություն 

3D տպագրությունն արդեն մատնահարդարման ոլորտում է

Մատնահարդարումը բավական ժամանակատար ու ծախսատար երևույթ է, սակայն այժմ այդ բնագավառ է «ներխուժել» եռաչափ տպագրության արագ զարգացող տեխնոլոգիան։ Ինչպես նշում է Daily Mail-ը, այն նոր ու հետաքրքիր լուծումներ է առաջարկում իգական սեռի ներկայացուցիչներին։

 

3D nail art նախագծի հեղինակներն են Սառա Ավադն ու Դիմերի Ֆորդը, որոնք իրենց աշխատանքները ցուցադրում են սոցկայքերում։

 

Մատնահարդարման արտառոց դիզայնը նրանք սկզբում մշակում են համակարգչով, հետո 3D տպիչի միջոցով, օգտագործելով պլաստմասսա ու արույր, մտահղացումը կյանքի կոչում։

 

Նրանց աշխատանքներն այս ամիս ցուցադրվել են Նյու Յորքի Արվեստի ու դիզայնի թանգարանում՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով այցելուների շրջանում։


Նույն շարքից