Գլխավոր Ռազմական 

Ես դրական եմ գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը. Սեյրան Օհանյան

analitik.am

Հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը ո՛չ պատերազմ է, ո՛չ խաղաղություն, և այդ փխրուն խաղաղության պահպանողները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Ես դրական եմ գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը` հասկանալով, որ յուրաքանչյուր հակամարտության կարգավորում պահանջում է ժամանակ, իսկ ղարաբաղյան հակամարտությունը` հատկապես, քանի որ ներառում է բազմաթիվ պրոբլեմներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է նա` հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պետք է պահպանվի և աշխատանքը պետք է շարունակվի նույն կարգավիճակով:

«Մենք չենք կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների ցանկում պետք է փոփոխություններ կատարվեն: Թեպետ կան բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում` այնպիսի երկրների ընդգրկման վերաբերյալ, որոնք կլինեն ոչ օբյեկտիվ հակամարտության կարգավորման հարցում»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը։

 

Նախարարը հավելել է, որ ներկա դրությամբ Մինսկի խմբի ակտիվությունը նվազել է, քանի որ համանախագահող երկրների միջև առկա է քաղաքական և տնտեսական տարակարծություն:

Նույն շարքից