Մշակույթ Հասարակություն 

Ի՞նչ կարդալ այս կիրակի

Այս հանգստյան օրերին  www.analitik.am կայքը խորհուրդ է տալիս կարդալ

Մեծն Գեթսբին (Ֆրենսիս Սկոտ Ֆիջերալդ) 

Ֆիջերալդի ամենահայտնի վեպն է, որի գլխավոր հերոս Գեթսբին ձգտում է հարստության և փառքի, սակայն նա  իր նպատակներին հասնելու համար ընդունակ է ոչ միայն ատել և սառնասրտորեն վարվել, այլ նաև անսահման սիրել: Այս անխոցելի և ուժեղ էությամբ տղամարդուն կարող է կոտրել միայն սերը, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել  դաժան հետևանքների: «Մեծն Գեթսբին» նաև էկրանավորվել է և բավականին հաջող, սակայն այն ամբողջ զգացմունքերը և մարդկային հարաբերությունների ողջ հնարավոր փունջը, որը կա գրքում, ֆիլմում հնարավոր չէ գտնել: 

Ստորև ներկայացնում ենք նաև ֆիլմի երաժշտական կատարումներից մեկը՝ Լանա Դել Ռեյի կատարմամբ: Այս երգի ունկնդրումը գրքի ընթերցանության հետ համատեղելով  կարելի է  բավականին ռոմանտիկ տրամադրություն և լիցքեր ստանալ:



Նույն շարքից