Ռեկորդային ցուրտ ձմեռն այս տարի վախեցրել է շատ շատերին, սակայն կան և այնպիսի մարդիկ, որոնք անոմալ ցրտի պայմաններում տեսնում են սքանչելի բաներ։ Ահա նման մարդկանցից մեկի՝ իտալացի Նիկոլա Բոնֆադինիի մասին է գրում World of Art-ը՝ ներկայացնելով նրա լուսանկարչական աշխատանքները։
Իտալացին ստեղծել է ամբողջովին ձյան հաստ շերտով ծածկված ծառերի լուսանկարների գեղեցիկ հավաքածու։ Նրա աշխատանքներին նայելիս թվում է, թե գետնի տակից դուրս են ժայթքում հսկայական ձնե շատրվաններ։
Բնապահպանները նշում են, որ ձյան հաստ շերտը ոչ միայն չի վնասի ծառերը, այլև կպաշտպանի դրանք ուժեղ ցրտերից։ Իսկ նկարիչը վստահ է, որ միայն բնությունն է ի զորու ստեղծել այսպիսի գեղեցկություն։
Աշխատանքի բերումով Բոնֆադինին շատ է ճամփորդում։ Ամեն ամիս նա գնում է ինչ-որ մեկուսացված ու մոռացված մի անկյուն, որպեսզի անի հերթական տպավորիչ կադրերը։