Հասարակություն 

Արևելյան Եվրոպայում սառնամանիքներ են

Արևելյան Եվրոպայում սառնամանիքներ են: Լեհաստանում ջերմաստիճանը նվազել է մինչև -24 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Վերջին օրվա ընթացքում ցրտահարման հետևանքով մահացել է 11 մարդ՝ հիմնականում անօթևաններ:

Ռումինիայում հայտարարվել է վտանգի կարմիր աստիճան: Ուժգին ձնաբքերի պատճառով փակվել են երեք ավտոմայրուղիներ, բազում ՃՏՊ-ների հետևանքով գոյացել են կիլոմետրանոց խցանումներ: Բուխարեստում քամու արագությունը հասնում է 80 կմ/ժ-ի: Դունայով անցնող կամուրջը, որը Ռումինիան կապում է Բուլղարիայի հետ, փակ է:

Նույն իրավիճակն է տիրում նաև Բուլղարիայում: Շատ վարորդներ չեն կարողացել գտնել իրենց մեքենաները, որոնք թաղվել են ձնակույտի մեջ:

Նույն շարքից