Հասարակություն 

25-ամյա հարավաֆրիկացին տիեզերքի ուղեգիր է շահել

Տիեզերք ուղևորվելու ուղեգիրը շահել է 25-ամյա հարավաֆրիկացի Մանդլա Մասեկոն: Ամերիկյան տիեզերական Axe Apollo ակադեմիայի կազմակերպած մրցույթին մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Հավակնորդները մրցել են բարդ ֆիզիկական վարժություններով, անցել մի քանի տասնյակ թեստեր:

Հաղթողը ծնվել է աֆրիկյան գյուղերից մեկում: Նա միջոցների սղության պատճառով լքել էր քոլեջը, որտեղ ինժեներություն էր ուսումնասիրում: Երիտասարդը վերջին շրջանում Պրետորիայի գիշերային ակումբներից մեկում աշխատում է որպես դիջեյ: Այս մասին հայտնում է Vesti-ն:

Այժմ նրա մանկության երազանքը կիրականանա՝ նա կդառնա առաջին սևամորթ աֆրիկացին, ով տիեզերք կուղևորվի: Դա տեղի կունենա 2015 թվականին:

Նա բոլոր աֆրիկացի երիտասարդներին կոչ է արել հավատալ սեփական ուժերին ու երազանքներին:

Նույն շարքից