Հասարակություն 

Նախախորհրդարանը Մոսկվայի հայերին է ներկայացրել Հայաստանի իրավիճակը

2014 թ. հունվարի 25-ին Հայկական վերածնունդ շարժման Մոսկվայի մասնաճյուղը կազմակերպել էր Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի եւ մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի հանդիպում տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

«Նախախորհրդարանի» քարտուղարությունից հայտնում են, թե Ա. Ենիգոմշյանը եւ Վ.Ավետիսյանը մոսկվաբնակ մեր հայրենակիցներին ներկայացրել են հայկական պետականության ճգնաժամի, աղետալի չափերի հասնող արտագաղթի, ինքնիշխանության վերջին մասնաբաժինները օտարին հանձնելու եւ Արցախին սպառնացող վտանգի հետեւանքով առաջացած օրհասական վիճակից երկիրը դուրս բերելու ու զարգացման ճանապարհով տանելու վերաբերյալ «Նախախորհրդարանի» ծրագիրը եւ քայլերը, ինչպես նաեւ պատասխանել են նրանց հուզող հարցերին:

Բազմամարդ դահլիճում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկաները իրենց մտահոգությունն են հայտնել Հայրենիքում տիրող իրավիճակի վերաբերյալ, իսկ շատերը պատրաստակամ կերպով առաջարկել են համապատասխան օգնություն եւ աջակցություն:

Հանդիպման ավարտին մի շարք գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ձեւաչափերի եւ մեխանիզմների վերաբերյալ:

Նույն շարքից