Ծխելը կարող է հոգեկան խնդիրների ախտանիշ լինել: Հոգեբանների և բժիշկների կարծիքով, ծխողները 70 տոկոսով ավելի հակված են հոգեկան խնդիրներին և դեպրեսիայի, քան չծխողները:
Բրիտանական սրտաբանական հիմնադրամը և Լոնդոնի Համալսարանի մասնագետները հետազոտություններ են անցկացրել 40 տարեկանից բարձր 6500 մարդու հետ: Քննության արդյունքում պարզ է դարձել, որ ծխողների 18 տոկոսը տառապում են հոգական անհանգստությամբ և դերպրեսիայով` ի համեմատություն չծխողների, այդ թիվը կազմում է 10 տոկոս, իսկ նախկին ծխողների մոտ` 11.3 տոկոս:
Ավելին, ծխելը կարող է հոգեկան անհանգստության պատճառ դառնալ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր թողել են ծխելը ավելի քան 10 տարի առաջ, իրենց հոգեկան առողջությամբ շատ մոտ են նրանց, ովքեր երբեք չեն ծխել: Ուսումնասիրության եզրակացությունը այն է, որ ծխելը թողնելը կարող է լինել հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված լավագույն քայլը:
Հոգեկան առողջության մասնագետները խստորեն խորհուրդ են տալիս զերծ մնալ վնասակար սովորությունը որպես սթրեսի դեմ պայքարի միջոց ընտրելուց: Լուծման տարբերակը` ավելի առողջարար սովորությունների ձեռքբերումն է: