Գրող, լուսանկարիչ, մաթեմատիկոս եւ փիլիսոփա Լյուիս Քերոլը ծնվել է 1832 թ. հունվարի 27-ին Անգլիայում, հոգևորականի ընտանիքում:
Նրանց ընտանիքը բազմանդամ էր` Քերոլն ուներ 7 քույր եւ 4 եղբայր: Սովորել սկսեց տանը, ուներ շատ կարևոր յուրահատկություն` գրում էր ձախ ձեռքով: Սա, սակայն, դարձավ ճակատագրական: Շուտով նրան արգելեցին գրել ձախ ձեռքով, ինչն էլ հանգեցրեց հոգեկան հիվանդության: 1851 թ. Քերոլը մեկնեց Օքսֆորդ և սկսեց սովորել Կրայստ-Չյորչ արիստոկրատների համար նախատեսված դպրոցում: Գերազանց առաջադիմության շնորհիվ նրան հաջողվեց մասնակցել մրցույթի և իրավունք ստանալ դասավանդելու մաթեմատիկա: Քերոլը ստեղծագործել սկսեց ուսանողական տարիներին և աստճանաբար ձեռք բերեց ճանաչում: Նրա ամենահայտնի ստեղծագործություններն են «Ալիսան հրաշքների աշխարհում»,«Ինչ տեսավ Ալիսան հայելու միջով»,«Թելերով պատմությունը», «Լոգիկայի խաղ»,«Սիլվի և Բրունո» և այլն:
Բազմաթիվ լեգենդներ կան այն մասին, թե իրականում ո՞վ է Ալիսայի հերոսուհու իրական կերպարը: Ըստ տարածված կարծքիներից մեկի` այդ աղջնակը Քերոլի ընկերոջ դուստրն էր` Քրիստ Չերչը: Քերոլն այնպես էր սիրահարված նրան, որ բացի իր ստեղծագործություններից, նա նրան նվիրում էր բազմաթիվ նամակներ, և դիմում նրան «Գերտրուդա» անունով:
Լյուիս Քերոլը մահացել է 1898 թ.-ի հունվարի 14-ին: Նրա բազմաթիվ ստեղծագործություններ շարունակվում են բեմադրվել և նկարահանվել մինչ օրս: