Բրիտանացիների մոտ 1/3-ը վերջին տարիներին Միացյալ Թագավորությունում ուժգնացած ներգաղթյալների հոսքը համարում է բոլոր մարտահրավերներից ամենալուրջը, փոխանցում է TASS լրատվական գործակալությունը:
Այդ մասին է վկայում Ipsos Mori կազմակերպության իրականացրած հետազոտությունը: Հարցմանը մասնակցել է ավելի քան 1000 մարդ, որոնց 32 տոկոսը ներգաղթը համարել է միակ ու ամենագլխավոր մարտահրավեր: