Ուկրաինայի դատախազությունը կհետաքննի հայտնի երգչուհի Իրինա Բիլիկի գործը, ով այցելել էր Ղրիմ:
Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը, երգչուհու անվան շուրջ սկանդալը սկսվել է, երբ երգիչ Կիրկորովը համացանցում տեղադրել է երգչուհու ու երգահան Իգոր Կրուտոյի լուսանկարները:
Լուսանկարները կատարվել են Ղրիմում, որտեղ երգչուհին մասնակցել է մանկական փառատոնին:
Սակայն երգչուհին ժխտել է փառատոնին մասնակցելու լուրերը ու սպառնացել դատի տալ լրագրողներին:
Նրա վստահեցմամբ, ինքը Մոսկվայից ուղուորվել է Ղրիմ՝ ընկերուհու նշանադրությանը մասնակցելու համար:
Ուկրաինայում ղրիմյան Եվրամայդանի առաջնորդներց Անդրեյ Շչուկինը պահանջել է անօրինական սահմանը հատելու համար երգչուհուն ենթարկել ադմինիստրատիվ տույժի ու դատապարտել 15-օրյա բանտարկության: