ԱՄՆ նախկին պետքարտուղար ու ամերիկյան ամենահեղինակավոր քաղաքական մտածող Հենրի Կիսինջերը խոստովանել է, որ Միացյալ նահանգները Ուկրաինայում ծավալվող պայքարի ընթացքում ձգտում է վնասել Ռուսաստանին:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ կոշտ քննադատության ենթարկելով ներկայիս ամերիկյան ադմինիստրացիայի գործողությունները, քաղաքագետը առաջարկում է խնդրի լուծման իր տարբերակները:
Վերջին անգամ Նոբելյան մրցանակակիր Կիսինջերը մոսկվայում է եղել 2013 թ.-ի նոյեմբերին, Մայդանի իրադարձությունների նախօրեին, ինչը հանգեցրեց ուկրաինական ճգնաժամին:
Ղրիմի վերամիավորումից ու Դոնբասում ռազմական գործողությունների ծավալումից անմիջապես հետո, Կիսինջերը հայտնեց, որ ԱՄՆ-ն չի գնահատում իրավիճակը ու անտեսում Ռուսաստանի համար Ուկրաինայի նշանակության աստիճանը:
Կիսինջերի վստահեցմամբ Ռուսաստանն ու Պուտինը չէին կարող անտարբեր մնալ ու միանգամայն բնականորեն արձագանքեցին իրավիճակին ու Արեւմուտքի գործողություններին:
Նրա կարծիքով, իրավիճակը սրելու ու փոխադարձ մեղադրանքներով հանդես գալու փոխարեն, Արեւմուտքն ու Ռուսաստանը պետք է գիտակցեն, որ անհրաժեշտ է Ուկրաինան տեսնել որպես չեզոք պետություն, նրա միջոցով կառուցել հետագա հարաբերությունները:
Միաժամանակ Ուկրաինային չպետք է պոկել ռուսական աշխարհից, քանի որ վերջինս հանդիսանում է սլավոնական ընտանիքի բաղկացուցիչ մասը:
Վերջում նա շեշտել է, որ Արեւմուտքը պետք է հրաժարվի Ռուսաստանին վնասելու տարբերակից ու ձեռնամուխ լինի երակարաժամկետ համագործակցության: