Հասարակություն Պատահարներ 

Թիվ 68 երթուղու ավտոբուսում գողացել է 71-ամյա տատիկի դրամապանակը

Օգոստոսի 20-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 2 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 45-ամյա Արմեն Ա.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ին, նա թիվ 68 երթուղու ավտոբուսի սրահում 71-ամյա Ֆրիդա Ա.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, սուպերմարկետի զեղչի քարտ եւ լուսանկարներ:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից