Հասարակություն 

ՀՀ քաղաքացին փորձել է 1000 ռուբլի կաշառքով մուտք գործել Ղրիմ և ձերբակալվել

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում է, որ ուկրաինացի իրավապահները ձերբակալել են ՀՀ քաղաքացուհու, ով փորձել է կաշառք տալով մուտք գործել Ղրիմ:

Կինը փորձել է 1000 ռուբլի կաշառք տալ ուկրաինացի սահմանապահներին, որպեսզի իրեն և ընտանիքին թույլ տան անցնել «Կալանչակի» անցակետը` Ղրիմ հանգստի նպատակով մուտք գործելու համար: Քաղաքացուհին  գումարն առաջարկել է, քանի որ համապատասխան անցաթուղթ չի ունեցել:

Այժմ այս գործով զբաղվում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:

Նույն շարքից