Քաղաքական Միջազգային Հասարակություն 

ԱՄՆ-ում ձերբակալվել է Bitcoin-բորսայի ղեկավարը

itInstant բիթքոին-բորսայի ղեկավար Չարլի Շրեմը ձերբակալվել է փողերի լվացման մեղադրանքով:

Շրեմին մեղադրում են Silk Road թմրանյութերի ինտերնետ-խանութի օգտագործողներին մեկ միլիոն դոլար արժողությամբ բիթքոինների վաճառելու մեջ: Բացի Շրեմից մեղադրվում է եւս մեկ մարդ՝ Ռոբերտ Ֆայելլան, փոխանցում է «Lenta.ru»-ն:

Նյու Յորքի հարավային շրջանի դատախազության մամուլի հաղորդագրությունում հաղորդվում է, որ 2011-ի դեկտեմբերից 2013-ի հոկտեմբեր Ֆայելլան թաքնվել է «BTCKing» կեղծանվան ներքո ու Silk Road-ի հաճախորդներին բիթքոիններ վաճառել: Պատվերներ ստանալով՝ Ֆայելլան գործարքներն իրականացնում էր Շրեմի ղեկավարած ընկերության միջոցով, որն ինքն օգտվում էր Silk Road-ի ծառայություններից:

Մեղադրող կողմի տեղեկությունների համաձայն՝ Շրեմն օգնել է Ֆայելլին, քան որ սխեման ընկերության եկամուտների մշտական աղբյուր էր: Նրանք կարողացել են լվանալ ավելի քան մեկ միլիոն ԱՄՆ դոլար: Նրանց համագործակցությունը շարունակվել է մինչեւ 2012-ի ավարտը:

Նույն շարքից