Մեծ Բրիտանիայի հարավում` Արևմտյան Սուսեքս կոմսությունում, Շորհեմ-բայ Սի, Hawker Hunter կործանիչ ռմբարկուն կործանվել է: Միջադեպը տեղի է ունեցել Շորհեմ ավաիշոուի ընթացքում, հաղորդում է Korrespondent.net-ը:
Ինքնաթիռն ընկել է թռիչքուղու մերձակա մայրուղու վրա` վնասելով առնվազն 4 ավտոմեքենա: Ներկա պահին երկու ուղղությամբ էլ ճանապարհը փակ է: