Հայաստանում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, հունվարի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում (տեսանելիությունը մոտ 500 մ), Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածում (տեսանելիությունը` 10-50 մ), Թալին-Մարալիկ, Երասխավան-Վեդի (տեսանելիությունը` 100 մ) եւ Գորիս-Բերձոր (ԼՂՀ, տեսանելիությունը` 100 մ) ավտոճանապարհներին առկա է մառախուղ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհները եւ Վարդենյաց (Սելիմ) լեռնանցքի որոշ հատվածներ, առկա է թանձր մառախուղ՝ խորհուրդ է տրվում երթեւեկել միայն անվաշղթաների կիրառման դեպքում:
Արագածոտնի մարզի Ապարանի, Կոտայքի մարզի Հրազդանի, Աբովյանի եւ Չարենցավանի շրջաններում տեղում է ձյուն եւ անձրեւ:
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: