Հասարակություն 

Հատուկ ծառայությունները մարդկանց հետեւում են Facebook-ի ու Angry Birds-ի միջոցով

Օգտագործողներ մասին բոլոր տեղեկություններն անմիջապես ուղարկվում են հատուկ ծառայությունների տվյալների բազա…Հանրահայտ խաղը կարող էր միջոց հանդիսանալ ԱՄՆ ԱԱԳ կողմից տեղեկություններ ստանալու համար: Այս մասին Էդվարդ Սնոուդենին վկայակոչելով գրում է արեւմտյան մամուլը, հաղորդում է Lifenews-ը:

Հաղորդվում է, որ խաղի սիրահարները կարող էին ոչ միայն տեխնիկական բնույթի տեղեկություններ փոխանցել հատուկ ծառայություններին, այլեւ՝ անձնական:

Ի սկզբանե այդ տեղեկությունները հավաքվում են բջջային գովազդային ցանցերի սերվերների վրա: Ուստի օգտագործողի հետաքրքրություններին համապատասխան նրա բրաուզերներում հարկավոր բաններներ են հայտնվում: Սակայն Սնոուդենն առայժմ չի նշել, արդյոք հատուկ ծառայություններն օգտվել են յադ հնարավորությունից, թե՝ ոչ: Լրտես-ծրագրերի թվում են նաեւ Google Maps-ը, Facebook-ը եւTwitter-ը: 

Նույն շարքից