Հասարակություն 

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նոր համատեղ համակարգը՝ երկնաքարերից պաշտպանվելու համար

Ռուսաստանի ԱԻՆ-ը նախատեսում է ամերիկացի գործընկերների հետ երկնաքարերից սոցիալական ենթակառույցների օբյեկտները  եւ բնակչությանը պաշտպանելու համակարգ ստեղծել, հայտարարել է նախարար Վլադիմիր Պուչկովը:

«Անցյալ տարի Չելյաբինսկի երկնաքարի ընկնելը ցույց տվեց, որ տիեզերքից վտանգները կարող են իրական լինել եւ ոչ պակաս ավերիչ, քան, ասենք, խոշոր հրդեհները կամ բնական աղետները: Ամերիկացի գործընկերների հետ համատեղ նախատեսում ենք համագործակցել երկնաքարային վտանգի դեմ պաշտպանության համակարգ ստեղծելու ոլորտում»,-ասել է Պուչկովը, հայտնում է  «Ռոսիյսկայա գազետան»:

Նա նաեւ հավելել է, որ այս տարի ճգնաժամային կենտրոնների եւ արտակարգ իրավիճակների ու հրդեհների կանխատեսման տիեզերական դիտարկման խոշոր ցանց կստեղծվի։

Նույն շարքից