Vz.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս կիրակի վերադարձել է աշխատանքի: Օբաման ընտանիքի հետ հանգիստն անցկացրել էր Ատլանտյան օվկիանոսի Մարտաս-Վինյարդ կղզում:
Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս անգամ Օբաման կարողացել է լավ հանգստանալ: Նախորդ տարի նա ստիպված է եղել Վաշինգտոն վերադառնալ, որպեսզի մի շարք հանդիպումներ անցկացնի «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հարձակումներից հետո Իրաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: