Հունվարի 28-ի խորհուրդը. խստորեն պահպանեք աչքերի հիգիենան
Յուրաքանչյուր 45-60 րոպե աշխատելուց հետո հանգիստ տվեք աչքերին, այդ ընթացքում կատարելով հատուկ վարժություններ.
ա. փակեք աչքերը 15-20 վայրկյան և բացեք: Հայացքը մոտիկից փոխադրեք հեռուն: Ժամանակ առ ժամանակ նայեք հեռու (գերադասելի է որևէ կանաչ առարկայի),
բ. 30-45 վայրկյան կկոցեք աչքերը, հետո փակեք և հանգստացեք,
գ. աչքերը պտտեք երկու ուղղություններով,
դ. նայեք մեկ աջ, մեկ ձախ: