Հասարակություն 

Տարօրինակ ինքնասպանություն

26-ամյա բրիտանուհի Ֆրենսիս Ուորենը, ում շատ է անհանգստացրել իր մազերի գույնի փոփոխումը, ինքնասպան է եղել վարսահարդարի մոտ գրանցվել չկարողանալու պատճառով։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, երիտասարդ աղջիկը խիստ անհանգստացել է, որ իր երկար ու շեկ վարսերի գույնը փոխվել է ՝ դառնալով մի քիչ կարմրավուն։ Այդ խնդիրն անհապաղ վերացնելու համար նա անընդհատ զանգահարել է վարսահարդարին, որպեսզի նրա մոտ այցելության գրանցվի։ Ուորենն անգամ 50 բջջային հաղորդագրություն է ուղարկել նրան ՝ խնդրելով օգնել իրեն։

 

Սակայն, երբ վարսահարդարը պատասխանել է, որ այդ պահին չի կարող ոչնչով օգնել Ուորենին, քանի որ այլ հաճախորդ ունի, աղջիկն անմիջապես հեռացել է տնից։ Մեկ օր անց իրավապահները հայտնաբերել են Ուորենի անշնչացած մարմինը։
 

Նրա քաղաքացիական ամուսինը ոստիկաններին պատմել է, որ վերջին 2 ամսվա ընթացքում Ուորենը չէր կարող իր մազերի գույնից բացի այլ բանի մասին մտածել՝ ընդգծելով, որ այդ անհեթեթ հարցն աղջկա համար մոլուցքի պես բան էր դարձել։

Նույն շարքից