Հասարակություն 

«Մարտական մաստակ»՝ զինվորականների համար

Բուժծախսերը կրճատելու նպատակով, որոնք կապված են «թեժ կետեր» ամերիկացի զինվորականների գործուղման հետ, Պենտագոնում նորանոր մեթոդներ են հորինում, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

 

Աղբյուրը հայտնում է, որ այսուհետ մարտական գործողությունների շրջաններում գտնվող ամերիկացի զինվորներին հատուկ մաստակ կբաժանվի, որն օգնում է պահպանել ատամների առողջությունը:

 

Հայտնի է, որ ամերիկյան «մարտական մաստակը» անանուխի համ ունի, օգնում է խուսափել ատամների վրա գոյացող մանրէների շերտից, բերանի խոռոչի հիվանդություններից: Դա չի փոխարինում խոզանակը կամ ատամնամաքրիչ թելը:

 

Մաստակին կից կիրառության ցուցումներ կան. ամեն անգամ սննդի ընդունումից հետո դա հարկավոր է ծամել 20 րոպե: Տուփի արժեքն է 2 ԱՄՆ դոլար: 

Նույն շարքից