Gazeta.ru Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է «Գազմպրոմ»-ին գազը Եվրոպա տեղափոխելու համար որպես միջանցիկ տարածք օգտագործել Բելառուսը` մասնակիորեն շրջանցելով Ուկրաինան:
Նախագահը «Գազպրոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Միլլերի հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել է. «Բելառուսը պատրաստ է հնարավորություններ ընձեռնել «Գազպրոմ»-ին Բելառուսի տարածքով գազի մեծ ծավալի մատակարարումներ անելու համար, եթե դա անհրաժեշտ է, եթե Եվրոպան ունի այդ ամենի կարիքը»: