Հասարակություն 

Կանադայում ձնաբքի պատճառով 47 մեքենա է բախվել, 64 մարդ վիրավորվել է

Կանադայում՝ Քվեբեկի շրջանում, ուժեղ ձնաբքի պատճառով 47 ավտոմեքենա է բախվել, վիրավորվել է 64 մարդ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով CBS-ին:

Ոստիկանության տվյալներով՝ հիվանդանոցում ծանր վիճակով գտնվում է 7 վիրավոր:

Իրենց ավտոմեքենաներում արգելափակված 33 մարդկանց դուրս բերելու համար փրկարարական աշխատանքը մի քանի ժամ է տևել: Այս պահի դրությամբ ավտոճանապարհը բաց է երթևեկության համար:

Զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հունվարի 27-ի առավոտյան 15-րդ ավտոճանապարհի վրա Քվեբեկի Սենտ-Ադել քաղաքի շրջանում: Բախման պատճառը եղել է ճանապարհի սառցապատումը և ուժեղ ձնաբուքը, գրում է lenta.ru-ն:

Նույն շարքից