Հասարակություն 

ՀՀ բնապահպանության նախարարության պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 2.08 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 17–21.08.2015թթ. ժամանակահատվածում իրականացված  շրջայցերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 380  հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 57,6 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական  աշխարհի պահպանության ոլորտ    

Գեղարքունիքի  տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 7.6 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազ. դրամի վարչական տուգանքի  որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում 

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազ. դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված լորի ապօրինի որսի համար   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազ. դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 12 հազ. դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 8 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  2.08 մլն.դրամ:

Նույն շարքից