Հասարակություն 

Կովերը իրենց գազով պայթեցրել են գոմը

Գերմանիայի Ռասդորֆ քաղաքում պայթել է կովերի գոմը՝ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Ինչպես հայտնել են քաղաքի իրավապահ մարմինները, պայթյունի պատճառն այն էր, որ շինությունում կուտակվել է մեծ քանակությամբ մեթան, որն արտազատվել է կովերի կենսագործունեության հետևանքով: 

Գազը բոցավառվել է ստատիկ էլեկտրականության լիցքավորման հետևանքով: 

Այդ պահին գոմում եղել է 90 կով: Կենդանիներից մեկը այրվածքներ է ստացել: 

Պայթյունից վնասվել է տանիքը:

Նույն շարքից