Հասարակություն Քաղաքականություն 

ՄԱԿ-ի կոչը կառավարություններին

analitik.am

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է բանաձև, որը բոլոր երկրների կառավարություններին կոչ է անում դադարեցնել փրկագին վճարել ահաբեկչական խմբավորումներին: Ինչպես հաղորդում է BBC-ն, բանաձևը մշակվել էր Մեծ Բրիտանիայի կողմից:

Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը՝ «Ալ-Քաիդայի» հետ կապված խմբավորումները 3.5 տարվա ընթացքում փրկագների շնորհիվ վաստակել են առնվազն 105 միլիոն դոլար:

Բանաձևը նոր իրավական պարտականություններ չի սահմանում, քանի 2001թ. ստորագրված միջազգային պայմանագիրն արդեն սահմանում է, որ պետությունները չպետք է փրկագին վճարեն աջևանգված մարդկանց համար:

Բանաձևը միաձայն ընդունել են ՄԱԿ-ի ԱԽ բոլոր 15 անդամները:

Նույն շարքից