Պերուի և Չիլիի միջև տարածքային բազմամյա վեճն ավարտվել է: Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը երկու երկրների միջև սահմանել է ծովային նոր սահման, ընդ որում՝ երկու պետությունները գոհ են մնացել բաժանումից՝ հաղորդում է «Ռոսիա-24»-ը:
Լիման ստացել է շուրջ 50 հազար քառ.կմ: Այս ջրերը հարավամերիկյան պետությունը կորցրել է 19-րդ դարի վերջին՝ Խաղաղօվկիանոսյան պատերազմի հետևանքով: Սանտյագոն պահպանել է ձկներով հարուստ առափնյա շրջանները:
Բոլիվիան, հետևելով Պերուի օրինակին, ևս տարածքային հայց է ներկայացրել Չիլիին: Պետությունը պահանջում է վերադարձնել ելքը ծով, որը կորցրել էր նույն ռազմական հակամարտության հետևանքով: