IT Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

2013-ին սմարթֆոնների համաշխարհային վաճառքը հասել է ռեկորդային ցուցանիշի

analitik.am

2013 թվականի տվյալներով՝ սմարթֆոնների համաշխարհային վաճառքն անցած տարվա համեմատ աճել է 41 տոկոսով՝ հասնելով ռեկորդային՝ 990 մլն միավորի: Նման տվյալներ է պարունակում բարձր տեխնոլոգիաների շուկայի վերլուծության մեջ մասնագիտացած ամերիկյան Strategy Analytics ընկերության հետազոտությունը: Այս մասին փոխացնում է ITAR-TASS-ը:

Շուկայի առաջատարը շարունակում է մնալ հարավկորեական Samsung ընկերությունը, որին բաժին է ընկել վաճառքի 32.3 տոկոսը: Մեկ տարում ընկերությունն իրացրել է 319.8 մլն սմարթֆոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է ոլորտի պատմության մեջ:

Երկրորդ հորիզոնականում է Apple-ը՝ շուկայում վաճառքի 15.5 տոկոս մասնաբաժնով: 2013-ին ամերիկյան կորպորացիան 153.4 մլն սմարթֆոն է իրացրել՝ անցած տարվա ցուցանիշից 13 տոկոսով ավելի: Անցած տարի Apple-ին էր բաժին ընկնում համաշխարհային վաճառքի 19 տոկոսը:

Չինական Huawei ընկերությունը եզրափակում է առաջատարների եռյակը: Այն անցած տարի 50.4 մլն սմարթֆոն է վաճառել: Նրան է բաժին ընկնում աշխարհում վաճառքի 5.1 տոկոսը: 

Նրան հաջորդում են LG-ն (47.6 մլն միավոր, 4.8%) և Lenovo-ն (45.5 մլն միավոր, 4.6%):

Նույն շարքից