IT Հասարակություն Տնտեսություն 

Apple-ը գերազանցել է բոլոր ժամանակների ռեկորդը՝ վաճառելով 51 մլն iPhone ու 26 մլն iPad

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությանը հաջողվել է գերազանցել բոլոր ժամանակների ռեկորդն ու վաճառել 51 մլն հատ iPhone, 26 մլն հատ iPad և 4.8 մլն հատ Mac։ Հատկապես արդյունավետ է եղել սուրբծննդյան ու ամանորյա տոների սեզոնը։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, 2013թ. վերջին եռամսյակի տվյալները գերազանցել են ոլորտի վերլուծաբանների սպասումները, սակայն Ուոլ սթրիթի համար այս ցուցանիշը գոհացուցիչ չէ, քանի որ նրանք ավելի մեծ սպասումներ ունեին Apple-ից։

 

Դրա պատճառով ընկերության արժեթղթերի գինը 7.5%-ով անկում է արձանագրել՝ հասնելով 41.62 դոլարի։

Նույն շարքից