Հասարակություն 

«Ռոմեո և Ջուլիետի» բացառիկ պատկերազարդումները (լուսանկարներ)

ԱՄՆ-ում հայտնաբերվել են «Ռոմեո և Ջուլիետի» պատկերազարդումներ, որոնց հեղինակն էպատաժային գեղանկարիչ Սալվադոր Դալին է, հայտնում է New York Daily News-ը:

 

Պատկերազարդումների շարքը թվագրվում է 1975-ով: Բաղկացած է 10 լիտոգրաֆիաներից:

 

Շարքի մասին հայտնի է դարձել, երբ վաճառքի է հանվել այդ պատկերազարդումներով գրքերից մեկը: Ժամանակին Rizzoli and Rizzoli-ի կողմից տպագրված է եղել 999 գիրք, որոնցից թիվ 819-ն այժմ առկա է վաճառքում՝ Իլինոյիս նահանգում: Ընդհանուր առմամբ, գրքերն ունեն 99 էջ, յուրաքանչյուր պատկերազարդում ստորագրված է:

Նույն շարքից