Անալիտիկ կենտրոն Հասարակություն Մամուլի ակումբ 

«Հայազն» կուսակցության անդամների դեմ հարուցված քրեական գործերի վերաբերյալ նոր մանրամասներ և բացահայտումներ

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ««Հայազն» կուսակցության անդամների դեմ հարուցված քրեական գործերի վերաբերյալ նոր մանրամասներ և բացահայտումներ» թեմայով ասուլիսի հյուրերն էին  «Հայազն» կուսակցության վարչության անդամներ Արմեն Աղայանը և Արմեն Մկրտչյանը:


«Կենտրոնում ԳԲԼՏ ակտիվիստները բողոք են ներկայացրել մեր՝ «Հայազն» կուսակցության վարչության անդամներիս դեմ՝ դեկտեմբերի 2-ին Ամիրյան փողոցում Մաքսային միության դեմ երթի ժամանակ իրենց ծեծի ենթարկելու համար: Միջադեպ չի եղել, պարզապես այդ ակտիվիստները խախտել են կազմակերպչական որոշակի պայմանավորվածություններ.  նրանք այդ օրը չպետք է իրենց ծիածանագույն դրոշներով միանային երթին, քանի որ երթի մասնակիցների մեծ մասը չէր ցանկանու մ քայլել այդ դրոշի ներքո,  նրանց հորդորեցինք իջեցնել դրոշը, սակայն նրանք հրաժարվեցին և դիմեցին պրովոկացիայի»: Ակտվիստները  Եվրամիությանն ուղղված իրենց բոլոր զեկույցներում միշտ նշում են «Հայազնի» անունը, մեզ բնութագրում որպես ֆաշիստների» Ասեմ նաև, որ «Հայազն» կուսակցությունը երբեք խնդիրներ չի ունեցել «Զորակն» հիմնադրամի հետ:


Նրա խոսքով `  բողոքը պայմանավորված է ԳԲԼՏ ակտիվիստների` իրենց հանդեպ տածած թշնամանքով, որը երկար պատմություն ունի: Տուժողները մի քանի անգամ արդեն փոխել են իրենց ցուցմունքները.  սկզբում նշել էին, որ իրենց ակտիվիստներից մեկի ակնոցը ոստիկանն է կոտրել, հետո փոխել էին ցուցմունքը` նշելով, որ դա եղել է Արմեն Մկրտչյանը, սակայն առերսման ժամանակ ասել են, որ այլ Արմեն է եղել:


Միասեռականների հանդեպ բռնության համար մեղադրվող Հայազնի անդամ Արմեն Մկրտչյանն էլ հավելեց, որ այդ կառույցը խանգարելու խնդիր ունի. «Թող քաղաքական պայքարին չխառնեն իրենց անկողնային հարաբերությունները, բոլորիս էլ հայտնի է, որ Հայաստանում ավելի քիչ միասեռական կա, քան դրանց շահերի պաշտպան»:  Մենք նրանց հանդեպ թշնամանք չենք տածում, մեր միակ ասելիքն այն է, որ նրանք մեր քաղաքական պայքարին չմասնակցեն իրենց անկողնային նախասիրություններով»:

 

 

 

 

Նույն շարքից