Հայաստան Քաղաքական 

Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Ստեփանակերտի նախկին էլեկտրատեխնիկական գործարան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Ստեփանակերտի նախկին էլեկտրատեխնիկական գործարան, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահը ծանոթացել է այնտեղ բիզնես տարածքի ձևավորման և արդեն գործող պահածոների գործարանի աշխատանքներին:

Երկրի ղեկավարը կարևորել է արտադրական հզորությունների  համապատասխանեցումն արդի պահանջներին՝ նշելով, որ դրանց ճիշտ ու արդյունավետ օգտագործումը հնարավորություն է տալիս  ապահովել տնտեսության կայուն աճ:

Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից