Bbc.com կայքի փոխանցմամբ՝ ԻԼԻՊ գրոհայինները Պալմիրա քաղաքում պայթեցրել են Բալ Շամին տաճարը՝ Սիրիայի հնագույն պատմամշակութային կոթողներից մեկը: Այս մասին հայտնել է Սիրիայի հնությունների և գլխավոր թանգարանների տնօրեն Մամուն Աբդուլ Քարիմը:
Պալմիրան գրավելուց հետո սա առաջին դեպքն է, երբ գրոհայինները վնասում են հռոմեական դարաշրջանի հուշարձանները: Բացի այդ, սիրիացի պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել էին, որ նախքան քաղաքի գրավումը իրենք հարյուրավոր հնագույն արձաններ ապահով վայրեր են տեղափոխել, որպեսզի դրանք չընկնեն իսլամիստների ձեռքը: