Գործող նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ չի հավակնում որևէ պաշտոնի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:
Իսկ ԱԺ նախագահի պաշտոնի մասին խոսակցությունները, նա անգամ անհեթեթ համարեց, և նշեց, որ դա տեխնիկապես անհնար է. «Նախագահը նախ պիտի 2017-ի ընտրություններով պատգամավոր դառնա, հետո` ԱԺ նախագահ ու այդ ընթացքում, ստացվում է, որ երկիրը առանց նախագահի է մնալու»:
Անդրադառնալով իշխանության վերարտադրության վերաբերյալ հնչող մտահոգություններին՝ Լևոն Մարտիրոսյանն ասաց, որ գործող Սահմանադրությունը որևէ կերպ չի կաշկանդում իշխանություններին վերարտադրվել. «Սահմանադրության փոփոխումը սերունդներին է պետք, ոչ թե գործող մի պաշտոնյայի կամ քաղաքական ուժի։ Այդ վախերն անտեղի են»: