Հասարակություն 

ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում գյուղերի տնտեսական զարգացման 2 ծրագիր կիրականացնի

analitik.am

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) հունվարի 31-ին կնշի Հայաստանի երկու նոր հնգամյա ծրագրերի` «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» (PRP) և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI) պաշտոնական մեկնարկը, այս մասին տեղեկացնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:

PRP և ARDI ծրագրերը հիմնված են ՀՀ կառավարության, ԱՄՆ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ-ի, այլ դոնորների և հասարակական կազմակերպությունների ներկայիս և նախկին նախաձեռնությունների վրա` ուղղված մայրաքաղաքից դուրս երկրի լայնամասշտաբ զարգացմանը:

Տեղական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը կանդրադառնան թիրախային գյուղական համայնքների տնտեսական մարտահրավերներին, կօգնեն նրանց ավելի մրցունակ դառնալ և տեղի բնակչության համար նոր աշխատատեղեր ստեղծել: Միջոցառման ընթացքում կներկայացվեն PRP և ARDI ծրագրերի մանրամասները:

Հրավիրյալների շարքում են ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, գործընկեր կազմակերպություններ, տեղական և միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Նույն շարքից