Vesti.ru կայքի փոխանցմամբ՝ ողջ աշխարհի կարմրահերները հավաքվել են Irish Redhead Convention ամենամյա փառատոնին։ Հայտնի է, որ այս տարի միջոցառմանը հավաքել է առնվազն 2000 մարդ:
Նշվում է, որ աշխարհում ամբողջ բնակչության միայն 1-2%-ն է կարմրահեր: Բրիտանական կղզիները կարող են հավակնել ամենաշատ կարմրահեր բնակիչներ ունեցող տարածքների կոչմանը, քանի որ շոտլանդացիների 13% և իռլանդացիների 10%-ը մազերի հենց այդ գույնն ունեն: