Հասարակություն 

Քեմբրիջի համալսարանը տարրական դպրոց է բացել

analitik.am

800 տարվա պատմություն ունեցող, աշխարհում լավագույններից մեկը համարվող Քեմբրիջի համալսարանն ընդլայնում է իր հորիզոնները։ Իր գոյության պատմության ընթացքում առաջին անգամ հաստատությունը տարրական դպրոց է բացել։

 

Ինչպես նշում է Euromag-ը՝ The Telegraph-ին հղումով, դպրոցը կնախապատրաստի աշակերտներին հետագա կրթության համար։

 

Հետաքրքիր նախագիծը կյանքի կոչելու համար Մեծ Բրիտանիայի կառավարությունը դրամական աջակցություն է տրամադրել համալսարանին։ Կրթական գործընթացին հետևելու համար այժմ ստեղծվում է հատուկ հանձնաժողով։

 

Աղբյուրը հավելում է, որ Քեմբրիջն առաջին հեղինակավոր համալսարանը չէ, որ բացում է տարրական դպրոց։ Անցյալ ամառ նույնպիսի նախագիծ է իրականացրել նաև Բիրմինգհեմի համալսարանը։

Նույն շարքից