Հասարակություն 

Ֆիլմը դուրս մնաց «Օսկար»-ի ցուցակից

analitik.am

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան աննախադեպ քայլ է կատարել՝ հետ կանչելով «Օսկարի» համար «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում ներկայացված ֆիլմը, որտեղ ներկայացվել էր «Միայնակը միայնակ չէ» երգը՝ գրված համանուն ֆիլմի համար, գրում է Взгляд-ը:

 

Աննախադեպ որոշումն ընդունվել է երգահան Բրյուս Բրոտոնի գործողությունների պատճառով, որը խախտել է քվեարկության կարգը:

 

Կանոնների համաձայն՝ երաժշտական հանձնաժողովից 240 ակադեմիկոս, որոնք ձայնի իրավունք ունեն, ստացել են երգերով և սաունդթրեքերով սկավառակներ՝ առանց երգահանների մասին որևէ տվյալների և այլ ուղեկցող տեղեկության: Ակադեմիկոսներին առաջարկվել է լսելուց հետո ընտրել հնգական լավագույն երգ և լրացված թղթերը փոխանցել ակադեմիային:

 

Կինոարվեստների ակադեմիայի մամուլի ծառայության տվյալներով՝ Բրոտոնը, որն ակադեմիայի նախկին ղեկավարն է և երաժշտական հանձնաժողովի անդամ, քվեարկության ընթացքում էլեկտրոնային նամակ է ուղարկել գործընկերներին՝ հիշեցնելով այն մասին, որ թեկնածուների թվում կա նաև իր երգը:

 

«Նախկին ղեկավարի և հանձնաժողովի ներկայիս անդամի դիրքի օգտագործումն իր առաջադրումն անարդար առավելության տպավորություն է ստեղծում»,- նշել է ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեկսը:

 

Հանձնաժողովը որոշել է, որ Բրոտոնի գործողությունները չեն համապատասխանել քվեարկության հաստատված գործընթացին:

Նույն շարքից