Հասարակություն 

Christian Louboutin-ը հայտնի կտավները «զարդարել» է իր կոշիկներով

analitik.am

Եթե որևէ մեկին թվում է, որ Պոլ Սեզանի, Վինսենտ վան Գոգի, Կլոդ Մոնեի ու Կամիլ Պիսարոյի կտավները կատարյալ չեն, ապա նա պետք է տեսնի Christian Louboutin նորաձևության տան գարուն/ամառ նոր հավաքածուի կատալոգը։

Ինչպես նշում է Tatler-ը, բրենդի նոր look book-ի համար հիմք են ծառայել դասական դարձած իմպրեսիոնիստների ու պոստիմպրեսիոնիստների հայտնի կտավները։

Լուսանկարիչ Փիթեր Լիփմանի թեթև ձեռքով նկարչության տաղանդավոր վարպետների ծաղկային նատյուրմորտների վրա հայտնվել են նաև կուլտային դարձած կարմիր ներբաններով կոշիկներն ու Christian Louboutin-ի այլ աքսեսուարներ։

Թեև բարձր արվեստի սիրահարների կարծիքն այս հարցում կարող է իրարամերժ լինել, սակայն, անկասկած, նորաձևությանը հետևող կանայք կգնահատեն կրետիվ մտահղացումը։

Նույն շարքից