Հասարակություն 

Վերմոնտ նահանգը հեղեղվել է զոմբի-մեղուներով

analitik.am

Ամերիկյան Վերմոնտ նահանգը հեղեղվել է զոմբի-մեղուներով, որոնք վարակված են փոքր մակաբույծ ճանճերով, ինչի պատճառով դրսևորում են տարօրինակ վարքագիծ: 

Դա արտահայտվում է կողմնորոշման կորստով և գիշերային ակտիվությամբ: Գիտնականների խոսքով՝ հենց դա էլ նրանց դարձնում է զոմբիի նման: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Վարակված մեղուները երկար չեն ապրում ՝ երբեմն մինչև մի քանի ժամ: Առաջին անգամ մակաբույծ միջատներից տուժած մեղվազգիներ ամերիկացիները նկատել են 2008 թվականին: Նախկինում մակաբույծները հարձակվել են միայն իշամեղուների վրա, սակայն այժմ դրանց հարձակումներից սկսել են տուժել նաև մեղուները:

Նույն շարքից