1.Թուրքիա կատարած այցի ժամանակ, Համաշխարհային բանկի նախագահ Փոլ Վուլֆովիցը հանեց կոշիկները, որպեսզի մզկիթ մտնի և ահա, թե ինչ ստացվեց:
2.Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը, նախընտրական արշավի ժամանակ, այցելել էր ռազմական բազա և հեռադիտակի օգնությամբ ինչ-որ բան դիտել հեռվում, միայն թե մոռացել էր բացել հեռադիտակի ապակիները:
3.Ջորջ Բուշը՝ Արիել Շարոնի պես, ապառազմականացված գոտուց Հյուսիսային Կորեայի սահմանները զննելիս որոշել էր «չլարել աչքերը»...
4.Իսկ այս աղջնակը, հավանաբար, փչացրել է լեյբորիստ Թոնի Բլերի հանդիսավոր խոսքը:
5.Մարգարետ Թետչերի ամուսինը, հավանաբար, գիշերները լավ չի քնել և աշխատանքային ժամերին չի կարողացել իրեն զսպել:
6.2000թ.-ի մարտին Հովհաննես Պողոս 2-րդը աչքը կպցրել էր՝ Հորդանանում, 70 հազար հավատացյալների առջև:
7.Ստամբուլում, հսկա այգու բացման արարողության ժամանակ՝ այդ ժամանակվա վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, ձի նստելու մի քանի անհաջող փորձերից հետո, ընկնում է:






