Հասարակություն 

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը ՀՀ ոստիկանությանն առաջարկում է հանդիպել կլոր սեղանի շուրջ

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը ՀՀ ոստիկանությանը առաջարկում է ԶԼՄ-ների ներկայությամբ հանդիպել կլոր սեղանի շուրջ հետևյալ հարցերի քննարկման համար.

-Քաղաքացիների անհնազանդությունը, որպես քաղաքական միջոց անհատների և կազմակերպությունների կողմից իշխանության յուրացումը վերացնելու համար:

-Խաղաղ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության և ցուցարարների միջև ինքնաբուխ բախումներ կանխարգելու միջոցները:

-Ոստիկանության դերը քաղաքացիական անհնազանդության միջոցով իշխանափոխության ժամանակ:

«Հանդիպման արդյունքում ակնկալում ենք ՀՀ ոստիկանության հետ կնքել «ուժ կիրառելուց հրաժարվելու մասին» գրավոր համաձայնագիր»,–նշվում է «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի հայտարարության մեջ։

Նույն շարքից